Հունգարական «Դյորը» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» դարպասապահ Հենրի Ավագյանի ծառայություններով, հաղորդում է NB1.hu-ը։
Հունգարական ակումբը 29-ամյա դարպասապահի խաղին հետեւում է «Փյունիկի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի ընտրական երկրորդ փուլից հետո։
Transfermarkt-ը Հենրի Ավագյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 250 հազար եվրո։


