Գիտնականները պարզել են, որ մեր հին որսորդ-հավաքող նախնիների ԴՆԹ-ն կարող է բացատրել, թե ինչու են մարդկանցից ոմանք ապրում մինչև 100 տարի և ավելի։
GeroScience հանդեսում հրապարակված հետազոտությունը պարզել է, որ իտալացի հարյուրամյա երկարակյացներն ընդհանուր պոպուլյացիայի համեմատ ավելի մեծ քանակությամբ գենետիկական նյութ ունեն, որը ժառանգել են արևմտյան որսորդ-հավաքողներից։
Այս հայտնագործությունն առաջին անգամ հին գենետիկական տոհմը կապվում է ժամանակակից մարդկանց կյանքի տևողության հետ։
Այդ ազդեցությունն ըմբռնելու համար հետազոտողները վերլուծել են 333 իտալացի հարյուրամյակների գենոմները և համեմատել դրանք մոտ 50 տարեկան 690 առողջ չափահասների հետ։
Այդ տվյալները համեմատվել են նաև չորս հին խմբեր ներկայացնող 103 հին գենոմների հետ, որոնք ներդրում են ունեցել ժամանակակից Իտալիայի գենոֆոնդում. արևմտյան որսորդ-հավաքողներ, նեոլիթյան ֆերմերներ Անատոլիայից, բրոնզի դարի քոչվոր խմբեր և Իրանի և Կովկասի շրջանների հին պոպուլյացիաներ։ Արդյունք պարզվել է, որ արևմտյան որսորդ-հավաքողների ԴՆԹ-ի միայն այն մասն է ուժեղ կապված երկարակեցության հետ։
Գիտնականները պարզել են, որ հին որսորդ-հավաքողների ԴՆԹ-ի յուրաքանչյուր փոքր աճի դեպքում մարդու 100 տարեկան դառնալու հավանականությունը մեծանում էր մոտավորապես 38%-ով։ Այդ ազդեցությունը հատկապես ուժեղ էր կանանց շրջանում. նրանք ավելի քան երկու անգամ ավելի հաճախ են հասել 100 տարեկանին՝ ունենալով նման ԴՆԹ-ի ավելի բարձր համամասնություն։ Հետազոտության հեղինակները ենթադրել են, որ այդ գենետիկական տարբերակները, հնարավոր է, վաղուց են ի հայտ եկել իտալական գեների ֆոնդում և պահպանել են իրենց հատկությունները մինչ օրս։
Հետազոտողները առաջարկել են նաև մի վարկած այն մասին, թե ինչպես կարող են հին գեները նպաստել երկարակեցությանը։ Նրանք կարծում են, որ վերջին սառցե դարաշրջանում հին որսորդ-հավաքողների գոյատևումը պահանջում էր հարմարվողականություն ծայրահեղ պայմաններին, դրանց թվում՝ սննդի սահմանափակ հասանելիությանը։
Այս ադապտացիաները, ըստ ամենայնի, հանգեցրել են նյութափոխանակության բարելավման՝ սննդի ավելի արդյունավետ մշակման և իմունային համակարգի ամրապնդման, որն այսօր օգնում է օրգանիզմին ավելի լավ հաղթահարել ծերացմանն առնչվող սթրեսները։


