Եվրոպայում գիտնականները նախաձեռնել են մի նախագիծ, որի նպատակն է լոլիկի սննդային թափոնները վերածել կայուն ավիացիոն վառելիքի՝ ավիացիոն արդյունաբերության մեջ ածխածնի արտանետումները նվազեցնելու և գյուղատնտեսական թափոնները արդյունավետորեն օգտագործելու համար, գրում է Interesting Egineering-ը։
ToFuel անվամբ նախաձեռնության շրջանակում Ավստրիայի Գրացի տեխնոլոգիական համալսարանի (TU Graz) գլխավորած գիտնականները նախատեսում են ավիացիոն վառելիքի կլիմայական առումով չեզոք արտադրական ցիկլով թափոններից զերծ կենսազտարան ստեղծել։
Նախագիծը ֆինանսավորում է Եվրոպական Միությունը և նախատեսված է չորս տարվա համար։
Այն ներառում է լոլիկի արտադրության մնացորդների՝ մասնավորապես՝ տերևների, ցողունների, կեղևների, սերմերի և անուտելի կամ փչացած մրգերը, վերածել կայուն ավիացիոն վառելիքի (SAF), ինչպես նաև ենթամթերքների, դրանց թվում՝ պարարտանյութի, կենդանիների կերերի և ուտելի յուղի։ Հետազոտողները գնահատում են, որ մինչև 2030 թվականը Եվրոպային անհրաժեշտ կայուն ավիացիոն վառելիքի մոտ երեք տոկոսը կարող է արտադրվել լոլիկի մնացորդներից, որոնք ամեն տարի առաջանում են ամբողջ Եվրոպական Միությունում։
Լոլիկի կենսազանգվածը բնականաբար հարուստ է էներգետիկորեն հարուստ միացություններով, ինչը այն դարձնում է վերամշակման համար խոստումնալից հումք, չնայած այդ մնացորդների մեծ մասը ներկայում պարզապես դեն է նետվում կամ այրվում: Հետազոտողները աշխատում են երկու հիմնական վերամշակման տեխնոլոգիաների վրա. առաջինը ներառում է էքստրուզիա, որը ներառում է կենսազանգվածի տաքացում և ճզմում, որին հաջորդում է արագ դեկոմպրեսիա (decompression), որը ոչնչացնում է բուսական բջիջները՝ պատրաստելով նյութը խմորման համար:
Այնուհետև միկրոօրգանիզմները ստացված զանգվածը վերածում են լիպիդներով հարուստ յուղերի, որոնք հարմար են վառելիքի արտադրության համար: Երկրորդը հիդրոթերմալ հեղուկացումն է, որը բարձր ջերմաստիճանի և ճնշման տակ խոնավ կենսազանգվածը վերածում է կենսանյութի «հում» արտադրանքի, որն այնուհետև զտվում և հիդրոգենացված էսթերիֆիկացման և օճառացման գործընթացների միջոցով վերամշակվում է՝ վերածվելով ավիացիոն վառելիքի:
ToFuel նախագծում ներգրավված են Ավստրիայի, Խորվաթիայի և Պորտուգալիայի համալսարանների գիտնականներ: Ծրագիրը նախատեսում է տեխնոլոգիան հասցնել նախաարդյունաբերական ցուցադրական մակարդակի, ինչպես նաև գնահատել լոլիկի թափոնները որպես ռեսուրս օգտագործելու բնապահպանական, տնտեսական և սոցիալական ասպեկտները: Ըստ նախագծի ղեկավարի՝ վերջնական նպատակը լոլիկի թափոններից մրցունակ գնով կայուն ավիացիոն վառելիք արտադրելն է, ինչը կնպաստի գյուղատնտեսական թափոններից արժեքի ստեղծմանը և կաջակցի ավիացիայի բնապահպանական վերափոխմանը:


