Ցանկանում եմ շնորհավորել իմ ֆուտբոլիստներին պատմական նվաճման՝ փլեյ-օֆֆ դուրս գալու առթիվ: Սա իսկապես մեծ հաջողություն է: Շատ հպարտ եմ դրա համար:

Այս մասին Կիեւի «Դինամոյի» հետ խաղից հետո ասել է Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը:

Կոնֆերենցիաների լիգայի վերջին տուրում Հայաստան չեմպիոն «Նոան» Լեհաստանի Լյուբլին քաղաքում մրցեց Ուկրաինայի չեմպիոն Կիեւի «Դինամոյի» հետ։ «Նոան» պարտություն կրեց 0:2 հաշվով, բայց նվաճեց փլեյ-օֆֆ-ի ուղեգիր:

«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել իմ ֆուտբոլիստներին պատմական նվաճման՝ փլեյ-օֆֆ դուրս գալու առթիվ: Սա իսկապես մեծ հաջողություն է, եւ շատ հպարտ եմ դրա համար: 8 միավոր, եւ կարծում եմ արժանի էինք անցնել փլեյ-օֆֆ փուլ», - ասել է Սանդրո Պերկովիչը:

«Նոան» 8 միավորով գրավեց 19-րդ տեղը: