Ադրբեջանի խորհրդարանը որոշում է ընդունել երկրում մասշտաբային համաներման մասին։ Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները, համաներումը կհայտարարվի «Սահմանադրության եւ ինքնիշխանության տարվա» առիթով։ Համաներումը կիրականացվի 4 ամսվա ընթացքում՝ փաստաթղթի ուժի մեջ մտնելու օրվանից, եւ կվերաբերի ավելի քան 20 հազար մարդու։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ նման նախաձեռնությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Լրատվամիջոցները նշել են, որ համաներումը հիմնականում կվերաբերի Լեռնային Ղարաբաղում 2020 եւ 2023թթ. մարտական գործողությունների մասնակիցներին, ինչպես նաեւ այն անձանց ազգականներին, որոնք զոհվել կամ անհետ կորել են այդ մարտերի ժամանակ։


