ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ իսկապես ինկոգնիտո մեքենայի ղեկին է նստում, բայց նման բան չափազանց հազվադեպ է պատահում։

«Ես բոլորովին այնպես չասացի, որ ինքս եմ Մոսկվայում ինկոգնիտո նստում ղեկին։ Այդպես էլ է պատահում, բայց շատ հազվադեպ։ Ես պարզապես ասացի, որ երբեմն մեքենա եմ վարում առանց որեւէ ճանապարհապարեկային ծառայության ուղեկցության եւ այլն։ Ավելի հաճախ՝ հենց այդպես»,- ասել է Պուտինը մամուլի ասուլիսի հետ համատեղ ուղիղ գծի ժամանակ։