Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վաղը Երուսաղեմում կհանդիպի Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսի հետ. հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով Նեթանյահուի գրասենյակին։
Նա երկկողմ հանդիպում կունենա յուրաքանչյուր առաջնորդի հետ, այնուհետև կանցկացվի եռակողմ գագաթնաժողով, որին կհաջորդեն հայտարարություններ մամուլի համար։
ՆԱՏՕ-ի երեք երկրները դիտարկում են Արևելյան Միջերկրականում արագ արձագանքման համատեղ ռազմական ուժեր ստեղծելու հնարավորությունը Թուրքիայի ռազմական հզորության ընդլայնման վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին, անցյալ շաբաթ հայտնել էին հունական լրատվամիջոցները։


