Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի համագործակցության հակառակորդները չեն դադարեցնում ռուս-կորեական համապարփակ ռազմավարական գործընկերության մեջ սեպ խրելու, դաշնակից երկրների և Ռուսաստանի ու ԿԺԴՀ-ի ժողովուրդների միջև անվստահություն սերմանելու զուր փորձերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով հարավկորեական Yonhap լրատվամիջոցի հրապարակումը Մոսկվայում ՌԴ-ի և Հարավային Կորեայի միջև ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի թեմայով բանակցությունների մասին։


Ըստ Զախարովայի, այս տեղեկատվական արտահոսքերը որևէ հիմք չունեն։


«Ռուսաստանյան կողմը հարավկորեական կողմի հետ որևէ խորհրդակցություն չի անցկացնում, չի քննարկում ոչ Փհենյանի ու Սեուլի երկկողմ հարաբերություններին առնչվող թեմաներ, ոչ առավել ևս «ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրը», քանի որ Ռուսաստանի համար «ԿԺԴՀ-ի միջուկային խնդիր» գոյություն չունի: Ինչպես Ռուսաստանի ԱԳՆ-ում, այնպես էլ առհասարակ մեր երկրում չկան նման թեմատիկայով ներկայացուցիչներ։

 

Ակնհայտ է ռուսաստանյան գիտական շրջանակների, մասնավորապես՝ Էներգետիկայի և անվտանգության կենտրոնի հրավերով Հարավային Կորեայի ԱԳՆ պատվիրակության աշխատանքային այցը Մոսկվա երկու երկրների արտաքին գերատեսչությունների գծով պաշտոնական բանակցություններ ներկայացնելու անփույթ փորձը։

Այս կեղծիքի նպատակն ակնհայտ է՝ վնաս հասցնել Ռուսաստանի Դաշնության և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերությանը։


Փհենյանի հետ համագործակցության վերաբերյալ մեր դիրքորոշումը հետևողական է և սկզբունքային բնույթ ունի, ենթակա չէ քաղաքական կոնյունկտուրային, հիմնված է մեր երկրների երկարաժամկետ ռազմավարական ազգային շահերի վրա՝ համապատասխան 2024 թվականի հունիսի 19-ի Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ոգուն ու տառին, երկրի ղեկավարության և Ռուսաստանի ԱԳՆ հայտարարություններին։


Այն կայանում է նրանում, որ, նախ՝ այսպես կոչված «ապամիջուկայնացումը» նոր աշխարհաքաղաքական պայմաններում կորցրել է որևէ իմաստ: Երկրորդ՝ ռուսաստանյան կողմը բացառում է իր համար որևէ միջնորդություն Փհենյանի և Սեուլի միջև հարաբերություններում: Երրորդ՝ Կորեական թերակղզում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման հնարավոր ուղիների քննարկումը պետք է իրականացվի ԿԺԴՀ-ի ազգային շահերի և նրա դիրքորոշման պարտադիր ու լիարժեք հաշվառմամբ։

Ռուսաստանն այսուհետ ևս հաստատակամորեն ձգտելու է ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունների առաջընթաց զարգացմանը՝ հիմնարար երկկողմ Պայմանագրին համապատասխան։ Ընդհանուր թշնամիների դեմ պայքարում արյունով ամրապնդված Մոսկվայի և Փհենյանի եղբայրական դաշինքը խարխլելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։ Ռուսաստանի ժողովուրդը երբեք չի մոռանա ԿԺԴՀ-ի ցուցաբերած օգնությունը մեր Հայրենիքն ուկրաինացի նացիստներից ազատագրելու գործում»,- հայտարարել է Զախարովա։