«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցությունը 2025-ի դեկտեմբերին ընդունել է Էթիկայի կանոնագիրք, որտեղ սահմնված են էթիկական կոդեքսներ, սակայն ՔՊ բարձրաստիճան ներկայացուցիչները խախտում են դրանք ամեն հարմար առիթով:
Կանոնագրքում սահմանված է Բողոքների և դիմումների Գործընթաց, որոնք ուղղվում են Վերահսկող հանձնաժողովին, սակայն նշված չէ, թե ովքեր կարող են բողոք ներկայացնել Վերահսկղ հանձնաժողովին: Օգտվելով հրապարակային այս իրավունքից, «Ժողովուրդ» օրաթերթը դիմում է հրապարակային և նամակի ձևաչափով ՔՊ Վերահսկող հանձնաժողովին՝ քննելու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, քարտուղար Արթուր Հովհաննիսյանի և ԱԺ աշխատակզմի ղեկավար Դավիթ Առաքելյանի վարքը:
Քանի որ, ըստ ընդունված փաստաթղթի, բողոքները պետք է ներառեն նշում Կանոնագրքի ենթադրյալ խախտման վերաբերյալ, պարունակեն փաստական հիմնավորումներ և լինեն ստորագրված, պահպանում ենք բոլոր պայմանները՝ ակնկալելով դիմումի քննարկումը և եզրակացության կազմումը 30 օրվա ընթացքում։
Հատուկ ընդգծում ենք, որ Կանոնագրքում ներառված Կարգապահական պատասխանատվության միջոցները ենթադրում են, որ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումները (օրինակ՝ կոռուպցիա, բռնություն և այլն) պետք է անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով։
Փաստական հանգամանքներ
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԺ աշխատակզմի ղեկավար Դավիթ Առաքելյանը 2025-ի դեկտեմբերի 16-ից սկսած ցուցաբերել են խմբակագին առերևույթ կոռուպցիոն շահ՝ համախմբված պատժամիջոցներ կիրառելով «Ժողովուրդ» օրաթերթի, ArmLur.am լրատվական կայքի և դրանց լրագրողների դեմ:
Սույն թվականի դեկտեմբերի 16-ին լրագրողներ Սոնա Գրիգորյանը և Քնարիկ Մանուկյանը, կատարելով լրագրողական մասնագիտական գործունեություն, մոտեցել են Կոնջորյանին և հարց ուղղել նրա առանձնատան սկանդալի վերաբերյալ, որը ձեռք է բերել շուկայականից էժան գնով, ինչը բացահայտվել է հետաքննությամբ: Կոնջորյանը փոխանակ պարզաբանումներ ներկայացնի, լինի հաշվետու և հանրային կերպով ապացուցի, որ կոռուպցիոն որևէ մեխանիզմ գործի չի դրվել առանձնատան գնման գործարքներում, անմիջապես դիմումներ է ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավար, ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Առաքելյանին՝ պահանջելով՝ իրեն անցանկալի հարց հնչեցնող լրագրողներին զրկել հավատարմագրից և արգելել նրանց մուտքը ԱԺ՝ պատճառաբանելով, թե իր հետ նախապես պայմանավորվածություն չի եղել և լրագրողները սամանված վայրում չեն գտնվել:
Պայմանավորվելու համար Կոնջորյանը ամենաանհասանելի պատգամավորն է. երբեք հեռախոսազանգերին չի պատասխանում, իսկ նրան տեսնելու միակ վայրը ԱԺ միջանցքներն են: Ի դեպ, լրագրողները նախապես բանավոր թույլտվություն վերցնելով ԱԺ կարգը հսկող ՊՊԾ աշխատակիցներից, Կոնջորյանի հետ քայլել են մինչև իր աշխատասենյակի դուռը, որ կոպտորեն փակվել է լրագրողների դեմքին:
Դրանից հետո նույն միջանցքում, երբ Սոնա Գրիգորյանը և Քնարիկ Մանուկյանը դիմել են ՊՊԾ աշխատակիցներին՝ Վազգենին և Մհերին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպս է այդ հատվածը համարվում անթուլատրելի, ՊՊԾ աշխատակիցներն ասել են, որ դա թուլատրելի է: Այդ պահին 241 սենյակից դուրս է եկել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և ՊՊԾ աշխատակիցների ներկայությամբ մի քանի անգամ սպառնացել՝ «Դուք հեռացվելու եք»:
Սակայն պատգամավորների վարքը որևէ հարթակում քննության առարկա չի դարձել, քանի որ չկա որևէ մարմին խորհրդարանում, որ դիմենք, փոխարենը Կոնջորյանն է նախաձեռնել պատժիչ գործողություններ և ենթադրաբար օգտագործելով իր դիրքը, հասել պատժամիջոցների:
Արդյունքում՝
• 2024 թ. դեկտեմբերի 17-ին Սոնա Գրիգորյանին Դավիթ Առաքելյանի կողմից տրվել է նախազգուշացում՝ առանց լրագրողից բացատրություն լսելու:
• ապա՝ 2 օր անց Սոնա Գրիգորյանը զրկվել է հավատարմագրումից և 1 տարի չի կարող մտնել ԱԺ շենք՝ իբրև լրագրող՝ դարձյալ երկրորդ կողմի խոսքը չի լսել Դավիթ Առաքելյանը:
Իսկ լրագրող Քնարիկ Մանուկյանի դեպքում թույլ է տրվել կրկնակի խախտում․
• դեկտեմբերի 18-ին՝ հայտարարվել է նախազգուշացում Կոնջորյանին մոտենալու համար՝ առանց բացատրություն լսելու:
• դեկտեմբերի 19-ին՝ հավատարմագրմագրից զրկվել է նույն արարքի համար՝ խախտելով «ոչ կրկնակի պատժում» սկզբունքը։ Նա ևս 1 տարի զրկված է ԱԺ մտնելու իրավունքից և խախտված է նրա լսված լինելու իրանունքը:
Միջազգային իրավունքի խախտումներ
Վերոնշյալ պաշտոնյանրի գործունեության հետևանքով կոպտորեն խախտվել են Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝
• ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածը,
• ՔՔԻԴ-ի 19-րդ հոդվածը,
• ԵԱՀԿ մեդիայի ազատության հանձնակատարի սկզբունքները։
ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն՝ լրագրողները հանդիսանում են «հանրային վերահսկողներ», իսկ կիրառված պատժամիջոցներն ակնհայտորեն անհամաչափ և պատժիչ բնույթ ունեն։
Գործընթացը իրականացվել է ԱԺ նախագահի գիտությամբ, ով այդ օրը անձամբ իջել է ճաշարան՝ իրավիճակը հասկանալու, լրագրողների հետ չի խոսել ոչինչ: Բայց ԱԺ նախագահի ենթադրյալ ներգրավվածությունն ու շահագրգռվածությունը՝ վկայում են մամուլի ազատության սահմանափակման ինստիտուցիոնալ բնույթի մասին։ Լրագրողների մուտքը Ազգային ժողով արգելելը «անցանկալի» հարցերի համար, վտանգավոր նախադեպ է և խոսքի ազատության նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի դրսևորում։
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները պատրաստակամ են ներկայացնել նկարագրվածի մասին մանրամասներ, եթե ՔՊ վերահսկող հանձնաժողովը կկազմակերպի դեմ առ դեմ հանդիպում թվարկված պաշտոնյաների հետ:
ՔՊ Էթիկայի կանոնագրքի
Հավասարություն և խտրականության բացառում
• Կուսակցության անդամները պարտավոր են պահպանել հավասարության սկզբունքը՝ մերժելով ցանկացած տեսակի խտրականություն, որը հիմնված է սեռի, էթնիկ պատկանելության, կրոնական համոզմունքի, առողջական վիճակի (այդ թվում՝ հաշմանդամության), կամ որևէ այլ հանգամանքի վրա / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային դրսևորել են խտրական վերաբերմունք՝ անցանկալի հարց հնչեցրած լրագրողների նկատմամբ:
• Խթանել ներառական, հարգալից ու հավասար հնարավորություններ ապահովող միջավայր Կուսակցության գործունեության բոլոր ասպարեզներում / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային կերպով անհարգալից վերաբերմունք են դրսևորել լրագրողների նկատմամբ՝ դուռը շրխկացնելով, հարցերը անպատասխան թողնելով, այնուհետև մշակված խմբակային պատժամիջոցներ կիրառելով:
Հարգալից վերաբերմունք և բռնության բացառում
• Կուսակցության անդամները պարտավոր են հարգալից և արժանապատիվ վերաբերմունք դրսևորել բոլոր անձանց՝ միմյանց, գործընկերների, քաղաքական հակառակորդների և քաղաքացիների հետ հարաբերություններում, մերժել ատելության խոսքը, վիրավորանքը, ոտնձգությունը, ահաբեկումը կամ որևէ այլ ճնշման ձև՝ ինչպես առերես, այնպես էլ առցանց հաղորդակցության ընթացքում / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային ճնշումներ են բանեցրել լրգրողների նկատմամբ՝ իրենց մասնագիտական գործունեությունը բարեխիղճ կատարելիս:
• Կուսակցության անդամները՝ հատկապես հանրային քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, պարտավոր են իրենց առօրյա կյանքում՝ ներառյալ սոցիալական մեդիաներում, ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաև խթանել հանդուրժողականություն / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային չեն դրսևորել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք բոլորի հանդեպ, չեն խթանել հանդուրժողականություն:
Քաղաքական մշակույթ
• Կուսակցության անդամները պետք է բարեվարք, հաշվետու և թափանցիկ գործունեությամբ օրինակ ծառայեն՝ բարձրացնելով հանրային վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների և պետական կառավարման նկատմամբ / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային խախտել են բարեվարքության, հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքը և օրինակ չեն ծառայել հանրային վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների և պետական կառավարման նկատմամբ: Նրանք բոլորը Հայկ Կոնջորյանի գնած ռանձնատան առեղծվածը կոծկող ու պարտակողի դիրքերից են հանդես եկել:
Ազնվություն և պարկեշտություն
Կուսակցության անդամները պարտավոր են`
• գործել ազնվորեն և թափանցիկ՝ իրենց քաղաքական և հանրային գործունեության վերաբերյալ ներկայացնելով միայն ճշմարիտ տեղեկատվություն, / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային պատժի մեխանիզմներով խոչընդոտել են լրագրողներին ճշմարիտ տեղեկություն տալու իրավունքին:
• կատարել իրենց պարտականությունները բարեխղճորեն՝ ծառայելով Հայաստանին բոլոր դերերում՝ կոմպետենտությամբ և հոգատարությամբ, / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային ոչ կոմպետենտություն են ցուցաբերել՝ առանց երկրորդ կողմի կարծիքը և բացատությունը լսելու՝ կիրառելով պատժամիջոցներ:
• չօգտագործել Կուսակցության անդամ լինելու հանգամանքը, ինչպես նաև հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու հանգամանքը ուղղակի կամ անուղղակի անձնական օգուտ ստանալու համար, / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային օգտագործել են իշխող Կուսակցության անդամ լինելու հանգամանքը, ինչպես նաև հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու հանգամանքը Կոնջորյանին օգուտ տալու և կլանային «հաղթանակ» ունենալու համար:
• ստորադասել անձնական շահը հանրային շահին և խուսափել ցանկացած իրավիճակից, որը կարող է հանրության շրջանում ստեղծել օբյեկտիվ կասկած շահերի բախման առկայության մասին, / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային խլացրել են հանրային կասկածները, որոնք պարզաբանելու համար լրագրողները մոտեցել էին Կոնջորյանին՝ պարզելու շահեի բախման առկայության մասին:
• խուսափել հովանավորչությունից, նեպոտիզմից եւ ցանկացած այլ կոռուպցիոն ռիսկ պարունակող վարքագծից, / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային հովանավորչություն են իրագործել՝ կոռուպցիոն ռիսկ պարունակող թեման բարձրաձայնող լրագրողներին պատժելով:
Կոռուպցիոն կասկածներ կան նաև Հայկ Կոնջորյանի կնոջ՝ Շուշանիկ Ալեքսանյանի՝ «Հայփոստ»-ի տնօրեն դառնալու մրցույթի մասով: Կասկածներ կան, որ եթե նա չլիներ Կոնջորյանի կինը, այդ մրցույթը չէր հաղթի, տնօրեն չէր դառնա և մի քանի միլիոն դրամ աշխատավարձ չէր ստանա աղքատության 23.6 տոկոս ունեցող Հայաստանի հանրապետությունում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


