ԱՄՆ-ի զինված ուժերը հարվածներ են հասցրել Նիգերիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դիրքերին, դեկտեմբերի 25-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Այսօր երեկոյան, որպես գերագույն հրամանատար իմ հրահանգով, Միացյալ Նահանգները հզոր և մահացու հարված հասցրեց Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ԴԱԻՇ զինյալների, դեմ «ովքեր դաժանորեն սպանեցին հիմնականում անմեղ քրիստոնյաներին՝ տարիներ և նույնիսկ դարեր շարունակ՝ չտեսնված մասշտաբով։ Ես նախկինում էլ զգուշացրել եմ այս ահաբեկիչներին, որ եթե նրանք չդադարեցնեն քրիստոնյաների սպանությունը, ապա ծանր գին կվճարեն, և այսօր երեկոյան դա տեղի ունեցավ»,-գրել է Վաշինգտոնի աշխատակազմի ղեկավարը Truth Social-ում։