Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն ամուսնացել է գերմանացի գործարար Յոհաննես Շպերի հետ:
«Ընտրյալս Յոհաննեսն է, գերմանացի, ծնունդով Դիլլինգեն քաղաքից է, այժմ ապրում է Լայպցիգում: Նա մասնագիտությամբ լրագրող է, բայց այժմ ստեղծել է իր բիզնեսը, զբաղվում է դրանով: Մենք սկսել ենք շփվել ինտերնետով, մոտ երկուսուկես տարի առաջ: Ասեմ, որ մեզ մոտ ամեն ինչ սկսվեց հենց շախմատից: Յոհաննեսը զբաղվել է շախմատով պատանեկան տարիներին: 1984-ին եղել է Բավարիայի մինչեւ 16 տարեկան շախմատիստների փոխչեմպիոն: Մեր շփումը սկսվեց նրանից, որ նա ինձ նամակ գրեց, որտեղ ասում էր, որ շատ հավանել է իմ շախմատային խաղը, հաջողություն է մաղթում ինձ մրցաշարերիս ընթացքում»,- ասել է Լիլիթ Մկրտչյանը «Շախմատային Հայաստանի» թղթակցի հետ զրույցում: