Իսրայելն Ադրբեջանի միջոցով ուղիղ ռազմական ազդանշան է հղում Իրանին, հաղորդում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։
Ինչպես նշում է ալիքը, Իսրայելի MAPAT սպառազինության գործակալության ղեկավար, դոկտոր Դանիել Գոլդը հազվադեպ այցելություն է կատարել Բաքու՝ Rafael ընկերության Sea Breaker / Ice Breaker հրթիռների առաջին հրապարակային ցուցադրության ֆոնին։
«Առանցքային պահեր.
Մինչև 300 կմ հեռահարության հրթիռները կարող են հարվածել ծովային և ցամաքային թիրախներին, դրանց թվում՝ Կասպից ծովում գտնվող նավերին։
Համակարգը նախատեսված է Իրանի և Ռուսաստանի դեմ բարձրակարգ ռադիոէլեկտրոնային պայքարի միջավայրում գործելու համար։
Ադրբեջանում հրթիռների ցուցադրությունը գնհատվում է իբրև Թեհրանի համար անմիջական զսպման հաղորդագրություն։
Իսրայելական պատվիրակության այցը համընկել է Իրանի հյուսիսային սահմաններում լարված իրադրության հետ։
Իսրայելա-ադրբեջանական դաշինքը «ստվերային» ձևաչափից դուրս է գալիս ուժի բացահայտ ցուցադրման։
Փաստացի, ձևավորվում է Իրանի վրա ճնշման նոր գիծ՝ Կասպից ծովի և Հարավային Կովկասի միջոցով։ Սա սոսկ սպառազինության գործարք չէ, այլ հնարավոր տարածաշրջանային հակամարտության նախապատրաստման տարր»,- գրում է ալիքը։


