Իրանում սկսվել է ռադիոդեղագործական դեղամիջոցների արտադրությունը՝ քաղցկեղի 30 տեսակների բուժման համար, տեղեկացրել է «Իրանցի լրագրողի օրագիրը» թելեգրամ-ալիքը։

«Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը տեղեկացրել է, որ երկրում մշակվել եւ արտադրվել են երկու տեսակի ռադիոդեղագործական միջոցներ, որոնք արդյունավետ են օնկոլոգիական 30 տեսակի հիվանդությունների բուժման համար։ Նրա խոսքով՝ այդ դեղամիջոցները մտնում են համաշխարհային լավագույն նմուշների մեջ»,- տեղեկացրել է ալիքը։


Նա նաեւ նշել է, որ ներկայում Իրանում մշտական հիմքով արտադրվում եւ կիրառվում են ավելի քան 70 ռադիոդեղագործական միջոցներ, եւս 20-ը գիտական հետազոտությունների և մշակման տարբեր փուլերում է։