Խոր ցավով և անսահման ափսոսանքով տեղեկացնում ենք մեր դպրոցի շրջանավարտ, բարեկամ ու աջակից Շամիր Աղաջանյանի անժամանակ մահվան մասին։ Նա իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքին ծառայելուն, սերունդների դաստիարակությանը և մարդկային արժեքների փոխանցմանը։ Նրա կորուստը անասելի ցավ է բոլորիս համար։ Խորին ցավակցություն ենք հայտնում Աղաջանյանների ընտանիքին։ Հանգչի՛ր խաղաղությամբ, մեր լավ բարեկամ ու գործընկեր...