Չինաստանը կողմ է Եվրամիության հետ համագործակցության ամրապնդմանը, հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:

«Չինաստանը և ԵՄ-ն պետք է ելնեն երկարաժամկետ շահերից, պահպանեն գործընկերային հարաբերությունների բնույթը, օբյեկտիվորեն ու ռացիոնալ կերպով վերաբերվեն տարաձայնություններին և լուծեն դրանք՝ հասնելով փոխշահավետ համագործակցության»,- «Սինհուա» գործակալությունը մեջբերում է Չինաստանի առաջնորդի խոսքերը՝ Պեկինում Իռլանդիայի վարչապետ Միհոլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ:


ՉԺՀ նախագահի խոսքով՝ «Չինաստանն ու Իռլանդիան երկուսն էլ աջակցում են մուլտիլատերալիզմը և հանդես են գալիս հօգուտ միջազգային արդարության ու հավասարության»: Նա կոչ է արել «ամրապնդել համակարգումն ու համագործակցությունը միջազգային գործերում, համատեղ պաշտպանել ՄԱԿ-ի հեղինակությունը և գլոբալ կառավարման համակարգը դարձնել ավելի արդար ու ռացիոնալ»: