Հունվարի 6-ին՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության տոնին, Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցեց պատարագի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր Եկեղեցում։
Ինչպես Գյումրիում՝ դեկտեմբերի 7-ին, այնպես էլ հիմա պատարագին մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Սուրբծննդյան պատարագը սկսվեց տերունական աղոթքով։

Պատարագիչը Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն էր, որն ինչպես հայտնի է այն բարձրաստիճան 10 տիրադավ հոգևորականներից է, որ միացել է Նիկոլ Փաշինյանի եկեղեցու <<բարենորոգման>> պահանջին և ցանկանում է Վեհափառին հանգստի կոչել։


Հիշեցնենք, որ հունվարի 4-ին Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի կեցավայրում իրեն միացած 10 բարձրաստիճան հոգևորականների հետ համատեղ ծրագրել է Եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը, ստորագրել այն և ապա հայտարարել այդ մասին։
Համատեղ որոշումի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդի օրը ուխտերթ է իրականացնելու, որը գլխավորելու է ինքը և այդ ուխտերթը լինելու է Եկեղեցու բարենորոգման և Վեհարանը Վեհափառի ազատելու գործընթացի մեկնարկը։


Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում պատարագի մասնակցելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը և իր համախոհները սկսեցին երթը դեպի Սուրբ Աստվածածին Կաթողիկե Եկեղեցի։

Ինչպես վախօրոք Նիկոլ ՓՍաշինյանն էր հայտնել այսպիսով իրենք նշանավորում են Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը, արձանագրում են իրենց հավատարմությունը ՀԱՍԵ-ի բարենորգմանը, արտահայտում են իրենց աջակցությունը այն դիրքորոշմանը, որ Գարեգին 2-րդի և իր մերձակիցների կողմից պետության ինքնիշխանության և անկախության դեմ որպես հիբրիդային պայքարի միջոց օգտագործելու գործելակերպն անընդունելի է և կարտահայտեն իրենց կամքը, որ այլևս թույլ չեն տալու նման գործելակերպ։

Ուխտերթին մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ պատգամավորներ ու նախարարներ։ Երթի առաջին շարքերում՝ Փաշինյանի կողքին էին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը, ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ Էկանոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀԵՑ Ժանանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ-ի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանը, Ջուլիետա Աղազարյանը, Էդգար Հակոբյանը, Էմմա Պալյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, գործարար Խաչատուր Սուքիասյանը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Կազարյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը, Արցախի ՊԲ գեներալ Կարեն Շաքարյանը, կարգալույծ քահանա Վարդան Հունանյանը, նախկին՝ Տեր Տարոն քահանա Հունանյան։

Երթը ավարտվեց Սուր Աստվածածին Կաթողիկե Եկեղեցու բակում, որտեղ կարճ հավաք տեղի ունեցավ և ելույթով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը;

Սա Փաշինյանի՝ Վեհարանը Վեհափառից ազատագրելու, Եկեղեցին այսպես կոչված բարենորոգելու գործընթացի մեկնարկն էր, ինչ կլինի հետո առայժմ վաղ է ասել։