2025 թվականին ամենաշատ վաստակած գրոսմայստերը նորվեգացի Մագնուս Կարլսենն է։ Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոնն անցած տարի մասնակցել է 16 մրցաշարի եւ վաստակել է 1,455 միլիոն դոլար, հաղորդում է Chess.com-ը։
Երկրորդ տեղում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը մասնակցել է 19 մրցաշարի եւ վաստակել է 889 հազար դոլար։
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) եզրափակում է առաջատար եռյակը։ Նա մասնակցել է 15 մրցաշարի եւ վաստակել է 751 հազար դոլար։
Հաշվարկը կատարելիս ներառվել են հաղթանակի համար առնվազն 10 հազար դոլար մրցանակով մրցաշարերը։


