Վենեսուելայի ժամանակավոր առաջնորդ Դելսի Ռոդրիգեսը երեքշաբթի օրը՝ 2026 թվականի հունվարի 6-ին, սգո շաբաթ է հայտարարել այն մարդկանց հիշատակի համար, ովքեր զոհվել են ԱՄՆ-ի հարձակման հետևանքով։ Այդ գործողության ընթացքում ամերիկյան ուժերը գերեվարել են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա տիկնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, հայտնում է AFP-ն։

«Ես որոշել եմ յոթնօրյա սուգ հայտարարել՝ ի պատիվ այն երիտասարդների, կանանց և տղամարդկանց, ովքեր իրենց կյանքը տվեցին՝ պաշտպանելով Վենեսուելան և նախագահ Նիկոլաս Մադուրոյին», - հայտարարել է նա պետական հեռուստատեսության եթերում։

Ավելի վաղ Կուբան և Վենեսուելան հայտնել էին, որ ամերիկյան գործողության հետևանքով 55 զինծառայող է սպանվել։