ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում հայտարարել է, որ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն զանգահարել է իրեն՝ թմրանյութերի հետ կապված իրավիճակը քննարկելու համար։

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ իր համար մեծ պատիվ է խոսել Պետրոյի հետ, ով զանգահարել է՝ պարզաբանելու թմրանյութերի հետ կապված իրավիճակը և երկու երկրների միջև առաջացած այլ անհամաձայնությունները։

Թրամփը հավելել է, որ գնահատում է Կոլումբիայի նախագահի զանգը և անհամբեր սպասում է նրա հետ ապագայում հանդիպմանը։


«Ներկայումս նախապատրաստական ​​աշխատանքներ են ընթանում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Կոլումբիայի արտաքին գործերի նախարարի միջև։ Հանդիպումը տեղի կունենա Վաշինգտոնի Սպիտակ տանը», - հավելել է Թրամփը։