Մարոկկոյի ոստիկանությունը ձերբակալել է երկու դեռահասի, որոնք Facebook-ում տեղադրել են իրենց համբույրի լուսանկարը: Այս մասին հայտնում է Agence France Presse-ը:
Rif իրավապաշտպան կազմակերպության տվյալներով ձերբակալվածները սովորել են երկրի հյուսիս-արևելքում գտնվող Նադոր քաղաքի միևնույն դպրոցում: Ձերբակալության պատճառը հասարակական կարգի խախտումն է եղել:

Դեռահասների ձերբակալությունը առաջացրել է տեղի բնակչության զայրույթը: Անչափահաս իրավախախտների պահպանման կենտրոնի առաջ տեղի է ունենում նստացույց: Բացի դա շատ մարոկացի դեռահասներ ի նշան բողոքի Facebook-ի իրենց էջերում տեղադրել են իրենց համբույրի լուսանկարները:

Տեղի իշխանությունները հաստատել են ձերբակալության փաստը, սակայն հրաժարվել են մեկնաբանություն տալ: Հոկտեմբերի 11-ին ձերբակալվածները պետք է կանգնեն դատարանի առաջ:

Մարոկկոյում, որտեղ պետական կրոնը համարվում է իսլամի սունի ճյուղը, արտաամուսնական կապերը անօրինական են համարվում և պատժվում են մեկ տարի ազատազրկմամբ: