Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, գլխի վնասվածքներ են ստացել ԱՄՆ ուժերի կողմից նրանց գերեվարելու գործողության ժամանակ: Վնասվածքները նրանք ինքնուրույնաբար են իրենց պատճառել, գրում է CNN-ը:

Լրատվամիջոցը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին, նշում է, որ Մադուրոն և Ֆլորեսը գլխի վնասվածքներ են ստացել ԱՄՆ ուժերից փախչելու փորձի ժամանակ: Մադուրոն և նրա կինը փորձել են թաքնվել իրենց բունկերում՝ ծանր պողպատե դռների ետևում:

Սակայն, ըստ Թրամփի վարչակազմի պաշտոնյաների, դռան շրջանակը «չափազանց ցածր էր»: Այդ պատճառով էլ Մադուրոն և Ֆլորեսը գլխի վնասվածքներ են ստացել դռան շրջանակին հարվածելուց հետո: Delta Force-ի սպաները նրանց առաջին բուժօգնություն են ցուցաբերել համալիրից դուրս բերելուց հետո:

 

Հունվարի 5-ին անցկացված դատական ​​նիստի ժամանակ Մադուրոն և նրա կինը դատարան են ներկայացել տեսանելի վնասվածքներով: Մասնավորապես, կնոջ գլխին վիրակապեր էին, նա օրորվում էր տեղում, իսկ ՄադուրոնՄա դժվարանում էր նստել և կանգնել: Ֆլորեսի փաստաբանը հայտարարել է, որ իր հաճախորդը ստացել է «լուրջ վնասվածքներ», և որ նաև կասկած կա, որ «նա, ըստ ամենայնի, կոտրվածք կամ կողոսկրերի վրա լուրջ կապտուկ ունենալ», ինչըպարզելու համար լիարժեք բժշկական զննում է անհրաժեշտ։

Իրենց հերթին, ԱՄՆ պաշտոնյաները հունվարի 7-ի ճեպազրույցի ժամանակ պնդել են, որ Ֆլորեսի վնասվածքներն «աննշան» են, իսկ Մադուրոյի վնասվածքների մասին առհասարակ չեն խոսել։