Ես հետևում եմ և կարծում եմ, որ Կուբան մազից է կախված։ Կուբան մեծ փորձանքի մեջ է, ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Տեսեք, Կուբան ստացել է իր ամբողջ գումարը պաշտպանության համար։ Նրանք պաշտպանների պես էին։ Նրանք կոշտ, ուժեղ մարդիկ են։ Նրանք հիանալի մարդիկ են։ Մարկոն մի քիչ կուբայական արյուն ունի։ Կարծում եմ, որ Մարկոն (ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն – խմբ.) բավականին լավ աշխատանք է կատարում։ Այդպես է։ Ի՞նչ կասեք»,- ասել է Թրամփը։


ԱՄՆ նախագահի խոսքով՝ Կուբան «իրոք մեծ փորձանքի մեջ է»։


«Բայց գիտեք, մարդիկ դա ասում են տարիներ շարունակ։ Կուբան վերջին 25 տարվա ընթացքում դժվարությունների մեջ է եղել»,- հավելել է Թրամփը։