ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռադիոհաղորդավար Հյու Հյուիթին տված հարցազրույցում Իրանի իշխանություններին սպառնացել է «շատ ուժեղ հարվածով», եթե նրանք սպանեն անկարգությունների մասնակիցներին։
«Ձեզ ասեմ, որ նրանց գործերն այնքան էլ լավ չեն, և դուք, հավանաբար, դա բոլորից լավ գիտեք։ Նրանց գործերը շատ վատ են։ Եվ ես պետք է հստակեցնեմ, որ եթե նրանք սկսեն մարդկանց սպանել, ինչը սովորաբար անում են անկարգությունների ժամանակ, նրանք շատ անկարգություններ են ունենալու, և եթե նրանք դա անեն, մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Այժմ Իրանում, ներառյալ՝ մայրաքաղաք Թեհրանում անկարգությունների մասին հաղորդագրություններ են ստացվում։ Համացանցն անջատված է։ Տասնյակ մարդիկ են սպանվել և վիրավորվել, որոնց թվում՝ ոստիկաններ։


