ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր՝ հունվարի 12–ին, «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները» թեմայով պանելային քննարկման շրջանակներում չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին։
Իսկ լրագրողները բազմաթիվ հարցեր հնչեցրեցին. Մասնավորապես. «Դուք հանրայինից բացի ուրիշ հեռուստաալիք, ուրիշ լրատվամիջոց ճանաչո՞ւմ եք», «Ընտրովի արդարադատություն է երկրում, այնքան եք տարված եկեղեցու եկեղեցականներին կալանավորելով, որ 4 ժամվա մեջ 4 մարդու կյանք են խլում, վերջում լինելով ՔՊ անդամ, անմեղսունակ է ճանաչվում, Կարո՞ղ է՝ ՔՊ անդամ էր, դրա համար անմեղսունակ ճանաչվեց։ Տիկին Վարդապետյան, չեք կարծո՞ւմ, որ իրավապահ համակարգը գործիք է դարձել իշխանությունների ձեռքում»։


