Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին մեկնաբանել է հաղթանակը Մադրիդի «Ռեալի» նկատմամբ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում։
«Ամեն հաղթանակը «Ռեալի» նկատմամբ մեծ իրադարձություն է։ Գրեթե ամբողջ ընթացքում նրանք խորքից էին պաշտպանվում։ Պետք էր համբերություն դրսեւորել՝ գնդակը տեղափոխելով մի եզրից մյուսը։ Եվ մենք հասանք դրան։
Ամենագլխավորն այն է, որ մենք ունենք եւս մեկ տիտղոս»,– Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Madrid Universal–ը։
«Բարսելոնան» հաղթել էր 3:2 հաշվով բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի դուբլի եւ Լեւանդովսկու գոլի շնորհիվ։


