Գրենլանդիայում ռազմական առաքելությանը մասնակցող եվրոպական պետությունները դեռ չեն քննարկել կղզու անվտանգության ապահովման հարցում իրենց կոնկրետ ներդրումները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը։


Բունդեսվերի 13 զինվորներից բաղկացած խումբը հունվարի 15-ին մեկնել է Գրենլանդիա՝ կղզում հետախուզական առաքելությանը մասնակցելու համար: Մի շարք այլ եվրոպական երկրներ նույնպես իրենց զորքերն են ուղարկել կղզի:

«Ուժերի և ռեսուրսների տրամադրման վերաբերյալ կոնկրետ առաջարկներ ներկայումս չեն քննարկվում։ Նպատակն է լիարժեք պատկերացում կազմել տեղում ստեղծված իրավիճակի մասին՝ ՆԱՏՕ-ի շրջանակում հետագա բանակցությունների և պլանավորման համար», – ասվում է երկրի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։