
Հունվարի 14-ին, հրազենային վնասվածքից մահացած ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանը «Ուրարտու» ակադեմիայի սան էր։
Ակադեմիան նրա մահվան առթիվ հանդես է եկել հայտարարությամբ. «Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է «Ուրարտու» ակադեմիայի սան Վահան Պետրոսյանը։
Վահանը իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում:
Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:
Հանգչիր խաղաղությամբ, Վահան: Դու ընդմիշտ կմնաս «Ուրարտուի» մի մասնիկը»,- ասված է ակադեմիայի տարածած հայտարարությունում:


