Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն այսօր բեկանել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ երկու ամիս ժամկետով։ Այս մասին  Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակը։


Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։


Նշենք, որ Դատախազությունը հունվարի 5-ին մուտքագրել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի կալանքի պահանջով: Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ ընդունելով դատախազի և պաշտպանական կողմի բողոքները, որոշման հրապարակման օր էր սահմանվել հունվարի 16-ը:

Միաժամանակ քննչական մարմինը ներկայացրել էր տնային կալանքի երկարաձգման միջնորդություն, որով նիստը նշանակվել է այսօր՝ հունվարի 16-ին՝ 16:00-ին: