64 ամյա երգչուհի Ալլա Պուգաչովան և նրա 37 ամյա ամուսին շոումեն Մաքսիմ Գալկինը երեխա են ունեցել: Ինչպես հայտնում է «Московский комсомолец» պարբերականը աստղային զույգը եկվորյակ երեխա է ունեցել փոխանորդ մոր օգնությամբ:
Եկվորյակներին որոշել են անվանել Լիզա և Հարի, նրանց ծննդյան թիվը դեռևս հայտնի չէ:
Գալկինը և Պուգաչովան միասին են արդեն 12 տարուց ավելի: Պուգաչովան իր առաջին ամուսնուց ունի աղջիկ Քրիստինա Օրբակայտեն, իսկ Գալկինը պաշտոնապես երեխա չունի:
Միաժամանակ փոխանորդ մոր ինքնությունը և նրա մասին տեղեկությունները չեն բացահայտվում: