Հանրապետության տարածքում հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին` հարավարևմտյան 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 18-19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։Երևանում հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ին սպասվում է ձյուն։

Հունվարի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: