ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է Էմանուել Մակրոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի ուղարկած անձնական հաղորդագրությունների սքրինշոթներ։ Մակրոնը դրանցում քննադատել է Թրամփի դիրքորոշումը Գրենլանդիայի հարցում և առաջարկել G7-ի հանդիպում Փարիզում։

Ելիսեյան պալատը պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը, սակայն Մակրոնին մոտ աղբյուրը հաստատել է հաղորդագրության իսկությունը։ Ռյուտեն իր ուղերձում գովաբանել է Թրամփի գործողությունները և նշել Գրենլանդիայի հարցում առաջընթաց գտնելու պատրաստակամությունը։

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում Նոբելյան խաղաղության մրցանակը և կրկնել է իր պնդումը, թե Դանիան ի վիճակի չէ պաշտպանել Գրենլանդիան՝ կասկածի տակ դնելով նրա ինքնիշխանությունը։