Հայաստանի հետ սահմանին ականի պայթունից Ադրբեջանի երեք քաղաքացի է տուժել: Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը:
Նրանցից մեկը 35 ամյա Վազիր Վելիևը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, երկրորդը՝ 30 ամյա Հագանի Մահերամովը, ցուցմունքներ է տալիս դեպքի հետ կապված:
Ինչ վերաբերվում է 40 տարեկան Ալի Ալիևը, ապա նա անհայտ կորել է: Ենթադրաբար նա գտնվում է չեզոք գոտում:
Բոլոր երեք տուժածն էլ Հայաստանի հետ սահմանակից Ադրբեջանի Ղազախի շրջանի Մեզեմ քաղաքի բնակիչներ են: