Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան նախավերջին տուրի առաջին օրվա հանդիպումները։

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերն» ընդունեց Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալին» եւ պարտվեց 1:3 հաշվով։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Մոնակոյի» հետ եւ առավելության հասավ 6:1 հաշվով։

Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Պորտուգալիայում 1:2 հաշվով պարտվեց Լիսաբոնի «Սպորտինգին»։

Իտալիայի չեմպիոն «Նապոլին» Դանիայում 1:1 հաշվով խաղաց «Կոպենհագենի» հետ։

Չեմպիոնների լիգա, 7-րդ տուր

«Ինտեր» - «Արսենալ»՝ 1:3 (տեսանյութ)

Պետար Սուչիչ, 18 - Գաբրիել Ժեզուս, 10, 31, Վիկտոր Դյոկերեշ, 84

«Ռեալ Մադրիդ» - «Մոնակո»՝ 6:1 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 5, 26, Ֆրանկո Մաստանտուոնո, 51, Տիլո Կերեր, 55, ինքնագոլ, Վինիսիուս Ժունիոր, 63, Ջուդ Բելինգեմ, 80 - Ջորդան Տեզե, 72

«Սպորտինգ» - ՊՍԺ՝ 2:1 (տեսանյութ)

Լուիս Սուարես, 74, 90 - Խվիչա Կվարացխելիա, 79

«Կոպենհագեն» - «Նապոլի»՝ 1:1 (տեսանյութ)

Ջորդան Լարսոն, 72 - Սքոթ Մաքթոմինայ, 39

Չիրացրած 11մ՝ Ջորդան Լարսոն («Կոպենհագեն»), 72

Հեռացում՝ Թոմաս Դիլեյնի («Կոպենհագեն»), 35

«Օլիմպիակոս» - «Բայեր»՝ 2:0

Կոշտինյա, 2, Մեհդի Թարեմի, 45+1

«Տոտենհեմ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2:0

Կրիստիան Ռոմերո, 14, Դոմինիկ Սոլանկե, 37

Հեռացում՝ Դանիել Սվենսոն («Բորուսիա Դորտմունդ»), 24

«Վիլյառեալ» - «Այաքս»՝ 1:2

Տանի Օլուվասեյի, 49 - Օսկար Գլուխ, 61, Օլիվեր Էդվարդսեն, 90

«Բուդյո-Գլիմտ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 3:1 (տեսանյութ)

Կասպեր Հյոգ, 22, 24, Իենս Պետեր Հոյգե, 58 - Ռայան Շերկի, 60

Հեռացում՝ Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), 62, երկրորդ դեղին քարտ

«Կայրաթ Ալմաթի» - «Բրյուգե»՝ 1:4 (տեսանյութ)

Ադիլետ Սադիբեկով, 90+2 - Ալեքսանդր Ստանկովիչ, 32, Հանս Վանակեն, 38, Ռոմեո Վերման, 74, Բրանդոն Մեխելե, 84