«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Ազատություն ռադիոկայանի եհտ հարցազրույցում անդրադառնալով ԵԽԽՎ-ում հնչեցրած իր հարցի շուրջ հնչեցրած արձագանքներին, նշել է, որ ԵԽԽՎ պատգամավորները նորմալ են ընդնունել իր հարցադրումը ասելով.

«Ես որևիցե մեկից վրդովմունք չեմ լսել, ընդհակառակը ինձ մոտեցել են այդ հարցից հետո և ասել են, որ մենք Ձեր կողքին կանգնած ենք: Հասկանում ենք, որ սրանից հետո ինչ հնարավոր հետապնդումներ կարող են լինել Ձեր նկատմամբ, որ սրանից հետո ինքը Ձեզ չի ներելու»:

Իսկ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մեկ այլ անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այն ինչ տեղի ունեցավ տհաճ և անընդունելի էր իր համար:

«Ինչ վերաբերում էր արձագանքին, ինձ հայտնի չէ ԵԽԽՎ որևէ պատգամավոր, ով դրական է արձագանքել այս հարցին: Ես ասել եմ և պատրաստ եմ կրկնելու իմ տեսակետը: Անգամ այն պատգամավորները, ովքեր հայտնի են իրենց խիստ կասկածելի լիբերալությամբ, ովքեր մշտապես ողջունել են հակահայ ցանկացած դրսևորում, նրանց համար ևս այդ օրինակ հարցի որակը բացարձակապես անընդունելի էր»,-իր խոսքում նշեց Նաիրա Զոհրաբյանը հավելելով, որ մեր երկրում կան այնքան լրջագույն քաղաքայան խնդիրներ, որոնք կարելի էր հարցադրումների տեսքով ուղղել նախագահին, և այդ դեպքում որևէ մեկը որևէ խնդիր չէր տեսնի հարցի որակի և մակարդակի մեջ:

«Խնդիրը սա է, բայց ես այևս այս թեմայով որևէ մեկնաբանություն չեմ տալու: Կա պատվիրակության ղեկավար, կա պատվիրակություն և կարծում եմ ճիշտ կլինի, որ բոլոր մեկնաբանությունները հնչեն նրանց կողմից, ովքեր այս տեղի ունեցածի իրական պատասխանատուներն են»,-իր խոսքում նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Հարցին, թե արդյո՞ք այդ հարցից հետո զրուցել եք Զարուհի Փոստանջյանի հետ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց.

«Բացարձակապես ես չեմ խոսել տիկին Փոստանջյանի հետ և որևէ մտադրություն և ցանկությունն էլ չունեմ այս իր հարցը իր հետ քննարկելու»: