Վլադիմիր Պուտինը զանգահարեց ինձ և ասաց. «Չեմ կարող հավատալ, որ դուք լուծեցիք այդ հակամարտությունը (հայ-ադրբեջանական հակամարտությունը – խմբ.)»։ Սա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն էր։

«Այն տևեց 35 տարի։ Ես այն լուծեցի մեկ օրում։ Եվ Պուտինը ինձ ասաց. «Ես 10 տարի աշխատել եմ այս հակամարտության վրա և չեմ կարողացել լուծել այն»։ Ես ասացի. «Մի բարիք արա ինձ՝ կենտրոնացիր քո պատերազմի լուծման վրա։ Մի անհանգստացիր դրա համար»», - ասել է Թրամփը, ըստ DW-ի