Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում արած գրառումով արձագանքել է իր 960-րդ գոլին։
«Շարունակի՛ր ձգտել, հավատալ եւ պայքարել»,- գրել է Ռոնալդուն։
Սաուդյան Արաբիայի առաջնության 17-րդ տուրում «Ալ Նասրը» 2:1 հաշվով հաղթել էր «Դամակին», Ռոնալդուն դարձել էր հաղթական գոլի հեղինակ։


