«Խաղաղության խորհուրդը», որի կանոնադրությունն այսօր ստորագրել է նաև Հայաստանը, ի սկզբանե առաջարկվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ որպես մի կառույց, որը պետք է վերահսկեր Գազայի հատվածի համար նրա խաղաղության ծրագրի հաջորդ փուլը, սակայն հետագայում Խորհրդի լիազորությունները զգալիորեն ընդլայնվել են։


Ինչպես հաղորդում է NBC News-ը՝ Խորհրդի կանոնադրությունը չի պարունակում Գազայի ուղղակի հիշատակում և նախատեսում է լայն մանդատ նոր միջազգային կազմակերպության համար, որը «ձգտում է խթանել կայունությունը, վերականգնել հուսալի ու օրինական կառավարումը և ապահովել ամուր խաղաղություն այն շրջաններում, որոնք տուժել են հակամարտությունից կամ գտնվում են հակամարտության սպառնալիքի տակ։


Կանոնադրության մեջ նշված է, որ Թրամփը լինելու է Խորհրդի նախագահ և նա կարող է փոխարինվել այդ պաշտոնում միայն «կամավոր հրաժարականի կամ անգործունակության դեպքում՝ գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ»:

Փաստաթղթում նշվում է նաև, որ յուրաքանչյուր անդամ պետություն «պետք է պաշտոնավարի ոչ ավելի, քան երեք տարի», բացառությամբ նրանց, «ովքեր ներդնում են կատարել ավելի քան» 1 միլիարդ դոլար:

Գործադիր խորհրդի հիմնադիր անդամների թվում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը և Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան: