ՌԴ հատուկ ծառայությունները բռնել են Ֆազի սպանողին․ ո՞վ է նա

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայության աշխատակիցները ձերբակալել են Սերգեյ Գրիգորյանի՝ Ֆազի սպանության գործով հետախուզման մեջ գտնվող Հարություն Սահակյանին։ Մեր տեղեկություններով՝ ՀՀ իրավապահ համակարգը զբաղվում է Սահակյանին Հայաստան բերելու ուղղությամբ։ Նա հետախուզման մեջ է գտնվում Ֆազի սպանության հաջորդ օրվանից։ Ըստ մեղադրանքի՝ Սահակյանը խմբի կազմում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, 2024թ․ հունիսի 11-ին ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել է Սերգեյ Գրիգորյանին։ Սպանությունը կատարողներից Սուրեն Գրիգորյանը նույնպես հետախուզման մեջ է։