«Դերասան, հումորիստ Արման Խաչատրյանին հանրությունը ճանաչեց, սիրեց և իր անմիջական կերպարի համար կոչեց Արմուշ։
Սոցիալական հարթակներում պարբերաբար տարածվում էին Արմուշի և կնոջ սիրառատ, համբույրներով լի լուսանկարները, իսկ նրանց ընտանեկան կադրերը մշտապես ուշադրության կենտրոնում էին։ Սակայն վերջին շրջանում այդ հրապարակումները աննկատ կերպով վերացել են։
Ավելին՝ Արմուշն ու նրա կինը արդեն երկար ժամանակ է՝ չեն կիսվում ոչ իրենց, ոչ էլ երեխաների նոր լուսանկարներով։ Հիշեցնենք՝ զույգն ունի երկու որդի և մեկ դուստր։
Ինչո՞վ է պայմանավորված այս լռությունը։ Ընտանիքի անդամների՝ արտերկրում գտնվելը և Արմուշի՝ Հայաստանում լինելը կարող է լինել պատճառներից մեկը, սակայն սոցիալական հարթակներում առաջացած այս դատարկությունն արդեն հարցեր է առաջացնում։
Իհարկե, ցանկալի է հավատալ, որ միակ պատճառը պարզապես տարածության հեռավորությունն է…
Հատկանշական է նաև նշել, որ Արման Խաչատրյանի՝ ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու որոշմանը, նրա իսկ խոսքով, կողմ է եղել նաև կինը։ Պատճառը եղել է այն, որ Արմուշի աշխատանքային գործունեությունը առավել ակտիվ է հենց հայրենիքում։
Վերադառնալուց հետո նա ներգրավվեց մի շարք նոր նախագծերում, ինչի արդյունքում նրա կերպարը, կարելի է ասել, «թարմացավ» հանրության հիշողության մեջ և կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում… ինչպես մասնագիտական ակտիվությունը, այնպես էլ անձնական կյանքի շուրջ լռությունը սկսեցին ակնհայտորեն հակադրվել միմյանց…»։


