Հայաստանի` Մաքսային միություն մտնելը Ռուսաստանի կողմից պարտադրանքով է լինելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսխիսի տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: «Ի՞նչ լավ բան կա միավոր կամ կցորդ լինելու մեջ: ՄՄ-ն սթից հարց է, այն գլխավոր լինել չի կարող: Ռուսաստանն ուզում է պարտադրել իր միավորները պահպանելու համար է: Պարզ է , թե ինչ է պետք Պուտինին: Փաստորեն, մենք արդեն գաղութացված ենք, ավաղ»,- իր խոսքւմ նշեց Կարապետյանը:

Տիգրան Կարապետյանը համոզված է, որ Հայաստանին պատիվ չի բերում Ռուսաստանի ցինիզմը` այն հայտարարություններով, թե իր շնորհիվ է, որ Ադրբեջանը խաղաղ պայմաններ է ստեղծել և այլն:

Նա նաև անդրադարձավ գազի պայմանագրին և ծիծաղելով ասաց, որ նման պայմանագիր չկա, իսկ իշխանություններն ինչ ուզում անում են: «Գազի պայմանագիր չկա ու չի էլ եղել: Ի՞նչ պայմանագրի մասին է խոսքը»,- ասաց Կարապետյանը:

Անդրադառնալով ազատամարտիկների թեմային` Կարապետյանը խոր ցավով նշեց, որ ի տարբերություն Ռուսաստանի վետերանների, ովքեր վայելում են իշխանությունների սերն ու հարգանքը, մեր երկրում աղքատություն է տիրում: «Պատկերացրեք մի երկիր, որտեղ ազատամարտիկները, փաստորեն` հերոսները, աղքատ են: Մերոնք արժանի չե՞ն ռուսների նման ապրեն: Էլ ո՞վ կուզենա կռվի հայրենիքի համար, բոլորն էլ կնախընտրեն ՀՀԿ-ի ճորտը դառնան` հայրենիքի պաշտպանությամբ զբաղվելու փոխարեն»,- նշեց Կարապետյանը` հավելելով, որ ժողուվուրդը պետքէ մի բան հասկանա, որ կանգնել ենք անդունդի եզրին, և դրա դեմ պայքարել է պետք: