Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերն» Իտալիայի առաջնության 22-րդ տուրում ընդունեց հետնապահ «Պիզային» եւ կամայաին հաղթանակ տարավ 6:2 հաշվով։


Սկզբնամասում դուբլի հեղինակ դարձավ հյուրերի իտալացի կիսապաշտպան Ստեֆանո Մորեոն։


«Ինտերից» աչքի ընկան լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին, արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոն, իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն եւ ֆրանսիացի հարձակվող Անժ-Յոան Բոնին։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Նա գոլի հեղինակ դարձավ ավելացված երրորդ րոպեին։

 

«Ինտերը» 52 միավորով առաջատարն է, «Պիզան» վերջինն է՝ 14 միավոր։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ինտեր» - «Պիզա»՝ 6:2 (տեսանյութ)

Պյոտր Զելինսկի, 39, 11մ, Լաուտարո Մարտինես, 41, Ֆրանչեսկո Էսպոզիտո, 45+2, Ֆեդերիկո Դիմարկո, 82, Անժ-Յոան Բոնի, 86, Հենրիխ Մխիթարյան, 90+3 - Ստեֆանո Մորեո, 11, 23