Բրյուսելում անցկացված հանդիպման ժամանակ Եվրամիության առաջնորդները քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և Գրենլանդիայի նկատմամբ Վաշինգտոնի պահանջները, հաղորդում է Euractiv-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ պարբերականի՝ քննարկումները տևել են մի քանի ժամ՝ առանց հեռախոսների սենյակում և նմանվել են «խմբային թերապիայի». մասնակիցները քննարկել են Գրենլանդիային սպառնացող վտանգները և տրանսատլանտյան հարաբերությունների փխրունությունը։ Դիվանագիտական ​​մի աղբյուր հանդիպումը նկարագրել է որպես համատեղ «հակասթրեսային ընթրիք», որի թաքնված լարվածությունն ակնհայտ էր։


Աղբյուրը հավելել է, որ հանդիպումն ավարտվել է «դառը ենթահամով», քանի որ ո՛չ ԵՄ առաջնորդները, ո՛չ էլ դիվանագետները լիարժեք տեղեկություն չունեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի միջև առաջարկվող համաձայնագրի մասին, որը պետք է լիցքաթափեր իրավիճակը։


Թրամփը հունվարի 21-ին հայտարարել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Գրենլանդիայի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրի մասին՝ նշելով, որ չի կիրառի մաքսատուրքեր այն ութ եվրոպական երկրների նկատմամբ, որոնք դեմ էին կղզու՝ Միացյալ Նահանգներին միանալուն։