Սյունիքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննական կենտրոն՝ հանձնելու Հայոց լեզվի միասնական քննություն։
ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնեց, որ մարզի 158 դիմորդից այս պահին Գորիսում քննություն է հանձնում 118-ը. մնացած 40-ը Սիսիանի տարածաշրջանից են, նրանք հնարավորություն չեն ունեցել հասնելու քննական կենտրոն։
«Հայոց լեզվի միասնական քննությունը մեկնարկել է ժամը 11։30–ին և կտևի 3 ժամ։ Քննության ավարտից հետո ԳԹԿ–ն կքննարկի բացականերին լրացուցիչ հնարավորություն տալու տարբերակը»,– ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ որոշումն անպայման կբխի դիմորդների շահերից, քանի որ նրանք քննությունից բացակայել են իրենց կամքից նկախ հանգամանքներում։


