Ֆուտզալի Հայաստանի հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանը մեկնաբանել է 5:4 հաշվով հաղթանակը Լիտվայում ընթացող Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում։

«Շատ դժվար խաղ էր։ Հասկանում էին, որ խաղը մեր ձեռքերում է, բայց երբեմն թուլանում էինք եւ մեզ դրա համար պատժում էին։ Կվերլուծենք այս խաղը, որ այդպիսի սխալներ թույլ չտանք հաջորդ հանդիպումներում։

 

Գոլս նվիրել էի իմ ակումբակից Ալեքսին, որը մահացել է այս ամիս»,- ասել է Վլադիմիր Սանոսյանը։

Հայաստանի հավաքականը նվաճել է քառորդ եզրափակիչի ուղեգիր։