
Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի կամրջի վրա, ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Դեպքի վայր է ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը, «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Մինչ հրշեջների աշխատանքի ավարտը երթևեկությունը նշված հատվածով ժամանակավորապես դադարեցվել է։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, ոստիկանության Աշտարակի բաժնում պարզվում է, որտեղ էլ նյութեր են կազմվում։


