Հայաստանի 5 օլիմպիական կմասնակցի Միլան եւ Կորտինա-2026-ին

25-րդ ձմեռային Օլիմպիական խաղեր...

Փետրվարի 6- 22-ը Միլանում եւ Կորտինա դ’Ամպեցոյում կանցկացվեն ձմեռային Օլիմպիական խաղերը:

Հայաստանն ունի 5 մասնակից: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան հաստատել է Օլիմպիական խաղերում Հայաստանի 3 մարզիկների մասնակցությունը:

Համապատասխան միավորների շնորհիվ տեղ է հատկացվել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին, Կատյա Գալստյանին եւ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին:

Գեղասահքում օլիմպիական ուղեգիր ունի նաեւ Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը: