Երևանի քաղաքապետարանի միասնական GIS համակարգի միջավայրում, որպես «ԲԱՑ ՏՎՅԱԼՆԵՐ» հրապարակվել է ևս 4 հարթակ, որոնք վերաբերում են Գլխավոր հատակագծին:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքացիներն այսուհետ առցանց քարտեզով կարող են տեղեկատվություն ստանալ Գլխավոր հատակագծի, տրանսպորտային ցանցի, ինժեներաերկրաբանական քարտեզի ու հուշարձանների վերաբերյալ: Հարթակները՝ հետևյալ հղմամբ։


