Մադրիդի «Ռեալն» ու 16-ամյա հարձակվող Էնցո Ալվեսը կնքել են առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը, հաղորդում է ակումբի կայքը։
Էնցո Ալվեսը «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Մարսելոյի որդին է։ Նա Արքայական ակումբի համակարգում է 2017 թվականից, հիմա հանդես է գալիս «Ռեալի» մինչեւ 18 տարեկանների թիմում, այս մրցաշրջանում մասնակցել է 3 հանդիպման։
Մարսելոն «Ռեալի» խաղացող է եղել 2007-2022-ին՝ 546 խաղում խփելով 38 գոլ, կատարելով 104 գոլային փոխանցում։


