Ինչպես հայտնում է Դամասկոսում գտնվող «Ազդակ» թերթի թղթակիցը կիրակի օրը կրկին հրթիռակոծության են ենթարկվել Դամասկոսի Ապպասիին, Քասսա և Պապ Թումա շրջանները:
Ըստ պաշտոնական տվյալների, հրթիռակոծության պատճառով ութ մարդ է զոհվել, ավելի քան երկու տասնյակ վիրավորներ և նյութական ծանր վնաս թաղամասերում գտնվող բնակարաններին, որտեղ բնակվում են նաև սիրիահայեր: Նշենք նաև, որ Քասսա շրջանում է գտնվում նաև հույն ուղղափառ Սուրբ խաչ եկեղեցին, որը նյութական վնասներ է կրել:
Հրթիռակոծման պատճառով զոհերի թվում նշվում է նաև 1958 թվականին ծնված դամասկոսահայ Հովիկ Կարդացողյանը: