Իշխանական քարոզչությունը հայ հասարակությանը փորձում է կերակրել ստով՝ ադրբեջանական բենզինը կիջեցնի հայկական շուկայում վառելիքի գինը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Այլընտրանք» ՀԿ–ի ղեկավար նարեկ Մանթաշյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սա պարզ նախընտրական խաբկանք է, քանի որ.


  1. Հայաստանի վառելիքի պահանջմունքի ընդամենը 0.5%-ն է ներկրվել Ադրբեջանից և հետևաբար դա չէր կարող որևէ ազդեցություն ունենալ շուկայում գնի վրա:
  2. Ադրբեջանն ինքը վառելիքի ամբողջական սպառման տեսանկյունից ինքնաբավ երկիր չէ և սեփական պահանջմունքը ևս փակում է ներմուծմամբ:
    Հայաստանում գնի վրա ազդել է միջազգային շուկայում նավթամթերքի գների անկումը:

Մանր շուստրիությամբ Ադրբեջանի հետ քիրվայության ջատագովները, պիտի մեկ հարցի պատասխանեն.

-Եթե ադրբեջանական վառելիքը էժան է, իսկ դուք պետական բյուջեի ծախսման պատասխանատուն եք, ինչու՞ պետության կարիքների համար վառելիքի գնումը չեք իրականացնում էժան այդ գնառաջարկով:

Պատասխանը ակնհայտ է՝ այդ բենզինը նախատեսված է, որպես քարոզչական նյութ և պետք է վաճառվի ցուցադրաբար ձեր գրպանային օլիգարխի լցակայանից...